Վրաստանում այլևս չեն կալանավորի երկրորդ անգամ մարիխուանա օգտագործելու համար

Վրաստանում այլևս չեն կալանավորի երկրորդ անգամ մարիխուանա օգտագործելու համար

PanARMENIAN.Net - Մարիխուանայի կրկնակի օգտագործման համար Վրաստանում այլևս բանտ չեն նստեցնի: Սեպտեմբերի 29-ին համապատասխան որոշում է կայացրել Վրաստանի Սահմանադրական դատարանը:

Դատարանն այն եզրակացության է եկել, որ մարիխուանայի կրկնակի օգտագործման համար նախատեսված պատիժը չափազանց խիստ է: Վրաստանի ՍԴ-ն ուժը կորցրած է համարել ՔՕ 273 հոդվածը, որով նախատեսվում էր մինչև 1 տարվա ազատազրկում երկրորդ անգամ մարիխուանա օգտագործելու համար, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:

«Մարիխուանայի կրկնակի կամ բազմակի օգտագործումն ավելի շատ սպառնալիք չի պարունակում, քան մինչև 70 մգ չափով ձեռք բերելը անձնական սպառման համար»,-ասվում է ՍԴ կայքում տեղակայված լուծումների պարզաբանման մեջ:

Այսօրվա դրությամբ մարիխուանայի օգտագործման առաջին դեպքի համար նախատեսված է 500 լարի (մոտ 200 դոլար) տուգանք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---