2015-ին Գերմանիա է ժամանել 890.000 հազար փախստական![]() 30 սեպտեմբերի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - 2015-ին, ըստ ՆԳՆ ճշտված տվյալների, Գերմանիա է ժամանել ոչ թե 1,1 մլն փախստական, այլ 890.000: Այդ մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը: Նա հավելել է, որ անճշտությունը պայմանավորված է հաշվառման բարդություններով: Ըստ Գերմանիայի ՆԳՆ ղեկավարի, Գերմանիա ժամանելուն պես փախստականները գրանցվում են EASY համակարգի շնորհիվ, որը համակարգչային ծրագիր է «փախստականի կարգավիճակի հայցորդների առաջնային բաշխման համար»: 2015-ին համակարգով գրանցվել է 1,1 մլն մարդ, որոնցից մոտ 50.000 մեծահասակ ու 20.000 անչափահաս փախստականի կարգավիճակի հավակնության հայտ չեն ներկայացրել: Արվել են նաև միմյանց կրկնող գրանցումներ` նույն մարդկանց տարբեր գրանցման կետերում գրանցել են մի քանի անգամ: Նախարարը նշել է, որ 2016-ին, սեպտեմբերի 21-ի տվյալներով, Գերմանիա է ժամանել ընդամենը 210.000 ներգաղթյալ: Գերմանիան շարունակում է ընդունել պատերազմներից փախչող մարդկանց, սակայն 2016-ին նրանց քանակը կտրուկ նվազել է: Գերմանիայի իշխանությունները մտադիր են խստացնել ապաստանի տրամադրման կարգը 2016-ին: Նոր միջոցները, որոնց մասին խոսել են իշխող կոալիցիայի անդամները, կներառեն միգրանտների արտաքսման ժամկետների կրճատում Գերմանիայում ապաստան չստացածների համար: Բացի այդ, այն փախստականները, որոնց վրա չի տարածվում փախստականների կարգավիճակի մասին Ժնևի կոնվենցիայի գործողությունը, բայց որոնք փախստականի կարգավիճակ են ստացել Գերմանիայում, 2 տարի չեն կարողանա իրենց ընտանիքը երկիր տեղափոխել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |