Հալեպում հինգ հայ է զոհվել. Վիրավորներ կան![]() 30 սեպտեմբերի 2016 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հալեպում սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով զոհվել է հինգ հայ, ութը վիրավորվել են, հայտնում է «Հայերն այսօր»-ը: Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Հալեպի Նոր Գյուղի և Վիլլաներ թաղամասերում: Վիլլաներ թաղամասում հրթիռակոծության հետևանքով զոհվել են հայազգի քույր և եղբայր Արման և Մարի Հինտոյանները, Ծիլա Ճապաղջուրյանը, Հասմիկ Կիրակոսեան-Պերեճիքլյանը. նրանց կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթը։ Ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը: Թեթև վիրավորվել են Պեթի Լախոյան-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը, Նազար Զարմինյանը և Մարի Կարապետյանը: Սեպտեմբերի 28-ին Հալեպի Սուլեյմանիե շրջանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է հայազգի Սևան Հատատը(1969թ.): Հունիսի 4-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ հրթիռ են արձակել: Զոհվել է 1980-ին ծնված Բեթի Ներսեսյանը: Հունիսի 5-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանը կրկին թիրախ է դարձել ահաբեկիչների համար: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |