Ադրբեջանի արտաքին պարտքն առաջին կիսամյակում աճել է 10%-ով![]() 30 սեպտեմբերի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ուղիղ և երաշխավորված արտաքին պարտքը 2016-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է $7,6 մլրդ, ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված բյուջետային նյութերում: Ինչպես ասվել էր ավելի վաղ, Ադրբեջանի ուղիղ և երաշխավորված արտաքին պարտքը 2016-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է $6,9 մլրդ: Այդպիսով, 2016-ի առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին պարտքն աճել է 10,1%-ով: Ըստ ֆինանսների նախարարության, Ադրբեջանի արտաքին պարտքը 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում էր ՀՆԱ 20%-ը, գրում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: Բնակչության մեկ շնչի հաշվարկով արտաքին պարտքը կազմում է $782,6: Ըստ ֆինանսների նախարարության, Ադրբեջանի արտաքին պարտքի 53,2%-ը կազմում են մինչև 10 տարի ժամկետով ներգրավված վարկերը, 41,2%-ը` 10-20 տարի ժամկետով վարկերը, 5,5%` ավելի քան 20 տարի ժամկետով վարկերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |