«Ուրարտուն» հաղթել է Վրաստանի մինչև 20 տարեկանների հավաքականին![]() 30 սեպտեմբերի 2016 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Ուրարտուն» շարունակում է ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Հայկական ակումբն անցկացրել է ստուգողական 3-րդ հանդիպումը` մրցելով Վրաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ: «Ուրարտուն» հաղթեց 62:53 հաշվով: Ամենաարդյունավետը Մարսել Հովսեփյանն էր, որը վաստակեց 15 միավոր: Խաղին չեն մասնակցել Տերի Սմիթը, Վիկտոր Հովսեփյանը և Միքայել Պողոսյանը: Բավական քիչ ժամանակ խաղադաշտում անցկացրին Ամիրան Ամիրխանովը, Տոդ Օ`Բրայանը և Արիզոնա Ռեյդը: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը Ռուսաստանի առաջնությանը 2016-2017 մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 6-ին Երևանում: 2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |