Բաբայան. Քերիի հայտարարությունն արտացոլում է ԼՂ հակամարտության հարցում եղած իրավիճակը, բայց մասամբ![]() 1 հոկտեմբերի 2016 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ջոն Քերիի հայտարարությունն արտացոլում է ԼՂ հակամարտության հարցում եղած իրավիճակը, բայց մասամբ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, հայտնում է Aysor.am-ը: «Ջոն Քերին ներկայացրել է իավիճակը, բայց դա արել է դիվանագիտական բառապաշարով: Նախ և առաջ այն, որ ներկա դրությամբ հնարավոր չէ կարգավորել ԼՂ հակամարտությունը` փաստ է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց ֆաշիստական ու ապակառուցողական քաղաքականությունը», - ասաց Դավիթ Բաբայանը: Նա ընդգծել է, որ այս պահին հակամարտության կարգավորումն ընթանում է մեկ ուղղությամբ` խաղաղության ու կայունության պահպանում: «Այնպես որ Քերին իր հայտարարությունում ներկայացրել է եղած իրավիճակը, բայց դիվանագիտական բառապաշարով: Դրա վկայությունն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` կարգավորմանը պատրաստ չեն երկրների ղեկավարները, իրականում` պատրաստ չէ Ադրբեջանի ղեկավարությունը, քանի որ Ադրբեջանի պետական գաղափարախոսությունը հայատյացությունն է ու ֆաշիզմը», - ասել է Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ այս մասին է վկայում նաև Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունը, ըստ որի` «բանակցությունները պետք է ավարտվեն, ինչպես նշել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարները, եղած ստատուս քվոյի փոփոխությամբ ու ադրբեջանական օկուպացված տարածքների ազատմամբ»: «Այս հայտարարությունը ևս վկայում է, որ Ադրբեջանը հակամարտության կարգավորումը տեսնում է սխալ և ոչ ադեկվատ ձևով, այսինքն այն փորձում է կրկին բռնակցել Արցախը, բայց խաղաղ ճանապարհով: Կարծում եմ` միջազգային հանրությունը պետք է այս քայլերը դատապարտի», - ամփոփել է Դավիթ Բաբայանը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել: Այդ մասին Ջոն Քերին ասել է Washington Ideas համաժողովի ընթացքում, հաղորդում է Tert.am-ը ԱՄՆ պետքարտուղարության կայքի վրա հղումով: Նրա խոսքով՝ «այսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, (այդ թվում) Լեռնային Ղարաբաղը», որոնցում այժմ չի երևում կարգավորման հնարավորություն, նախևառաջ «որովհետև առաջնորդները պատրաստ չեն»: Ավելի վաղ Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |