Ռուսաստանը մարդասիրական օգնություն է հասցրել Հալեպ![]() 1 հոկտեմբերի 2016 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Ռուս զինվորականները մոտ մեկ ու կես տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Հալեպի թաղամասերից մեկի բնակիչներին: Այդ մասին հայտնել է Սիրիայոի տարածքում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնը: Հումանիտար օգնությունը հասցվել է այն շրջան, ուր վերադառնում են փախստականները: «Օգնությունը տրամադրվում է խաղաղ բնակիչներին, զոհվածների ընտանիքներին, փախստականներին: Ընդհանուր քաշը կազմել է 1,5 տոննա»,-ասել է կենտրոնի ներկայացուցիչ Դանիիլ Ռիչկովը: Օգնության փաթեթի մեջ եղել են մսի և ձկան պահածոներ, ալյուր, բրինձ, շաքար և այլ ապրանքներ, ինչպես նաև հիգիենայի պարագաներ: Օգնությունը բաշխվում է տեղի իշխանությունների հետ համակարգված: Ռուսաստանը կշարունակի մարդասիրական բեռների առաքումը Հալեպ, հայտնում է Tvrain.ru-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն: Հալեպում սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5 հայ, 8 վիրավորվել են: Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերում: Սեպտեմբերի 28-ին Հալեպի Սուլեյմանիե շրջանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է հայազգի Սևան Հատատը(1969թ.):Հունիսի 4-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ հրթիռ են արձակել: Զոհվել է 1980-ին ծնված Բեթի Ներսեսյանը: Հունիսի 5-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանը կրկին թիրախ է դարձել ահաբեկիչների համար: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |