ՌԴ-ն ստանձնել է ՄԱԿ ԱԽ նախագահությունը![]() 1 հոկտեմբերի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից ՌԴ-ն ստանձնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահությունը: Ռուսաստանը համաշխարհային կազմակերպության առանցքային կառույցը կղեկավարի Սիրիայում իրավիճակի սրման, ինչպես նաև ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության վճռական փուլում: Ռուսաստանի նախագահությամբ Անվտանգության խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, երբ կհաստատվի ընթացիկ տարվա աշխատանքի ծրագիրը: Նույն օրը ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մամուլի ասուլիս կտա, որտեղ կներկայացնի հոկտեմբերին նախատեսվող միջոցառումները, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ ՌԴ նախագահության ընթացքում կենտրոնական միջոցառումը կլինի հոկտեմբերի 28-ին կայանալիք բանավեճը տարածաշրջանային կազմակերպությունների` ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ հետ ՄԱԿ գործակցության գծով: Հոկտեմբերին նաև հավանաբար ավարտին կհասնի ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը, որի պաշտոնը 2007-ից զբաղեցնում է հարավկորեացի Պան Գի Մունը: Պան Գի Մունը կպաշտոնավարի մինչև հունվարի 1-ը: Ցանկում 10 թեկնածու կա: Ֆավորիտ է համարվում Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը, որը մինչև 2015թ. զբաղեցնում էր ՄԱԿ գերագույն հանձնակատարի փախստականների գծով պաշտոնը: ՄԱԿ ԱԽ-ն ունի 5 մշտական և 10 ոչ մշտական անդամ: Մշտական անդամներն են` Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |