Հարցում. Քլինթոնի վարկանիշը բարձրացել է 5 տոկոսային կետով![]() 1 հոկտեմբերի 2016 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը առաջ է անցնում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից 5 տոկոսային կետով: Այդ են վկայում Reuters գործակալության և Ipsos ընկերության հարցման արդյունքները: Հարցման այն մասնակիցների շրջանում, որոնք մտադիր են գնալ ընտրությունների, Քլինթոնը 43% է հավաքել, իսկ Թրամփի օգտին մտադիր է քվեարկել 38%, գրում է ՌԻԱ Նովոստին: Հարցման արդյունքները, որի հիմնական մասն անցկացվել է Քլինթոնի և Թրամփի միջև սեպտեմբերի 26-ին կայացած առաջին ընտրություններից հետո, աննշան փոփոխություններ են արձանագրել ընտրողների նախապատվություններում: Բանավեճը տեղի է ունեցել ամերիկյան Հեմփսթեդում, իսկ հեռարձակել է CNN-ը: Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն ու Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը միմյանց ձեռք են սեղմել, սակայն արդեն 10 րոպե անց անցել են փոխադարձ մեղադրանքների: Քլինթոնը քննադատել է Թրամփի ընտրարշավը, նվիրված հարկերին, ասելով, որ այն չի աշխատի: Բացի այդ, հավաստիացրել է, որ Թրամփի կողմից քննադատվող ամերիկյան ապրանքների արտահանման աճը օգնում է աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ-ում: Հարցումն անցկացվել է համացանցում սեպտեմբերի 23-29-ը բոլոր 50 նահանգներում: Մասնակցել է 1579 ընտրող: Ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին համարում են «ռիսկային» թեկնածուներ: Այդ են վկայում New York Times-ի և CBS News հեռուստաալիքի համատեղ հարցման արդյունքները: Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. Նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի կամ Դոնալդ Թրամփի ընտրությունը համարում եք երկրի համար անվտա՞նգ թե ռիսկային ընտրություն: Ըստ հետազոտման արդյունքների, հարցման մասնակիցների ավելի քան 67%-ը «Թրամփին համարում է ռիսկային թեկնածու, Քլինթոնի վերաբերյալ նույն կարծիքն ունի 51%-ը: Ընթերցեք նաև. Հարցում. Ամերիկացիների 62%-ը Քլինթոնին է հաղթող ճանաչել հեռուստաբանավեճում Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |