Արցախում նորակառույց ջերմոցներ ու գործարան է բացվել![]() 1 հոկտեմբերի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Իվանյան և Ասկերան համայնքներում՝ մասնակցելով նորակառույց ջերմոցների բացման արարողությանը և խորհրդակցություն ունենալով շրջանի համայնքապետների ու խոշոր ֆերմերների հետ: Հարությունյանը, Իվանյան համայնքում մասնակցելով «Արտ-Ռիտ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած նորակառույց ջերմոցների բացման արարողությանը, կարևորել է ջերմոցային տնտեսությունների դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում և ընդգծել, որ հատկապես խրախուսելի է, որ ընկերության կողմից մեծ ուշադրություն է դարձվել նորագույն տեխնոլոգիաների կիրառման վրա: Գործադիր իշխանության ղեկավարն այցելել է նաև Իվանյան համայնքում գրեթե շահագործման պատրաստ գինու նոր գործարան և, ներդրողների ուղեկցությամբ, ծանոթացել դրա արտադրականհնարավորություններին: Այնուհետև Հարությունյանը ուղևորվել է Ասկերան շրջկենտրոն, որտեղ հանդիպել է շրջանի համայնքապետների և խոշոր հողագործների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության հայեցակարգի հետկապված մի շարք հարցեր: Վարչապետը նշել է, որ հարցի կապակցությամբ արդեն քննարկումներ են եղել կառավարությունում և Մարտունու շրջանում: Նրա խոսքով՝ այդ ձևաչափով հանդիպումները շարունակվելու են նաև հանրապետության մյուս շրջաններում: «Բացի գիտական ու փորձագիտական շրջանակների ընդգրկումից, հայեցակարգի մշակման գործումառանձնահատուկ դեր ունեն նաև հանրային այսօրինակ բաց քննարկումները: Այս կարևոր նախաձեռնությունը ոլորտի հետագա զարգացման համար կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականության կողմն որոշիչ փաստաթուղթն է լինելու առաջիկա տասնամյակներին»,-ասել է վարչապետը և ներկաներին կոչ արել առաջարկների տեսքով ակտիվորեն ներգրավվել հայեցակարգի մշակման աշխատանքներում: Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է ընդունվելիք հայեցակարգի վերաբերյալ իր մոտեցումները՝ առանձին-առանձին անդրադառնալով հողագործության, այգեգործության, անասնաբուծության և մեղվաբուծության ոլորտներին: «Փոխվելու են նաև կառավարության մոտեցումները, և առաջիկայում աջակցություն են ստանալու միայն այն ֆերմերները, ովքեր կհետևեն ագրոկանոնների արդի պահանջներին: Այլապես, չնայած մեր ունեցած գյուղատնտեսական մեծ ներուժին, մենք շարունակելու ենք շուկայում անմրցունակ և ցածր բերքատվությամբ մթերքներ արտադրել»,- շեշտադրել է վարչապետը: Քննարկմանը ներկաները հնչեցրել են որոշ հարցեր ու առաջարկներ և վարչապետից ստացել պատասխաններ: Գործադիր մարմնի ղեկավարը նաև հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ բարձրացված մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |