Թուրք-իրաքյան սահմանին կուտակվել են շուրջ 50 հազար թուրք զինվորներ15 մայիսի 2007 - 17:44 AMT PanARMENIAN.Net - 50 հազար թուրք զինվորներ են կուտակվել թուրք-իրաքյան սահմանին, Սիրնակ նահանգում: Ըստ ռազմական աղբյուրներին, այնտեղ շարունակվում է Քրդական աշխատանքային կուսակցության` ՔԱԿ-ի ահաբեկիչների ոչնչացմանն ուղղված թուրքական զինված ուժերի խոշոր գործողությունը: Թուրքական զորքերը Ջուդի եւ Գաբար բարձունքներում են, ինչպես նաեւ Բեսթլեր-Դերելեր բնակավայրերի մոտ Սիրնակում: Նոր դիրքերը կոչված են թույլ կանխելու թուրք-իրաքյան սահմանն անցնելու ահաբեկիչների մտադրությունը: Նշվում է, որ զինվորների եւ տեխնիկայի վերատեղակայումը շարունակվում է արդեն 3 ամիս: Իր հերթին Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է թուրքական ռազմական գործողությանը քուրդ ահաբեկիչների դեմ: «Թուրքիան առաջատար դիրքեր է զբաղեցնում ահաբեկչության դեմ պայքարում տարիներ շարունակ, վերջին տարիներին այդ պայքարում նա կորցրել է 40 հազար մարդ»,-ասել է Ուիլսոնը Ստամբուլում ահաբեկչության դեմ պայքարի թեմայով խորհրդաժողովում: Ամերիկացի դիվանագետը նշել է նաեւ, որ վերջին շաբաթներին թուրքական անվտանգության ուժերը բացահայտ պայքար են սկսել ՔԱԿ-ի դեմ: «ԱՄՆ-ն սատարում է այդ պայքարին»,-ընդգծել է Ռոսս Ուիլսոնը, գրում է «Հյուրիեթը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել |