Հարկային տեսուչը առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների արտահոսք է թույլ տվել. Քրգործ է հարուցվել![]() 1 հոկտեմբերի 2016 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացի Արմեն Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի խմբերից մեկում հրապարակել է իրեն պատկանող ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ համանման գործունեությամբ զբաղվող մեկ այլ ՍՊ ընկերության տնօրեն Սաթենիկ Հ.-ն, անձնական նկատառումներից ելնելով, դիմել է Արտաշատի հարկային տեսչության աշխատակից ընկերուհուն՝ խնդրելով իրեն տրամադրել Արմեն Պ.-ին պատկանող ՍՊ ընկերության հետ գործարքներ կատարած պատվիրատու կազմակերպությունների անվանումները, տեղեկացնում է ՊԵԿ-ը: Արտաշատի հարկային տեսչության աշխատակիցը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և առանց համապատասխան հիմքերի, հարկային մարմնի էլեկտրոնային համակարգից լուսանկարել է ընկերուհուն անհրաժեշտ տեղեկատվությունը, այն փոխանցել վերջինիս՝ էական վնաս պատճառելով Արմեն Պ.-ին պատկանող ՍՊ ընկերության օրինական շահերին: Արդյունքում՝ «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի խմբերից մեկում հասանելի են դարձել Արմեն Պ.-ին պատկանող ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվական և վերլուծական բաժնի նախկին հարկային տեսուչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |