Apple-ը և Ջորջ Մարտինը «Գահերի խաղի» ինտերակտիվ տարբերակն են թողարկել 1 հոկտեմբերի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ջորջ Մարտինն ու Apple ընկերությունը միասին աշխատում են «Սառույցի և կրակի երգը» ֆենթեզի վեպերի շարքի ինտերակտիվ վարկածի վրա: «Խաղերի գահը. Ընդլայնված հրատարակություն» գրքի թողարկումը iBooks-ով նվիրված է վեպի առաջին հրատարակության 20-ամյակին: Ինքը գրողն այդ իրադարձությունը մեկնաբանել է որպես «զարմանալի նոր քայլ գրքերի աշխարհում», հայտնում է Birdinflight-ը The Guardian-ի վրա հղումով: Առաջին գրքի ինտերակտիվ վարկածում տեքստին հավելվում է կերպարների և նրանց ուղևորությունների քարտեզը, իրադարձությունների ժամանակագրությունը, զինանշանները, տոհմածառերը, տերմինների բառարանը, մանրամասն ծանոթագրությունները, աուդիոձայնագրությունները` այն ամենը, ինչը թույլ կտա ընթերցողին ավելի հեշտ կողմնորոշվել սյուժեում: Հրատարակման մեջ ներառված է նաև հատված վերջին «Ձմռան քամիները» վեպից, որը մինչ այդ հասանելի էր միայն սեղմ տեսքով գրողի կայքում: Շարքի երկրորդ` «Արքաների պատերազմը» վեպի ինտերակտիվ տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 27-ին, երրորդ` «Թրերի մրրիկը»` դեկտեմբերի 15-ին: Չորրորդ և հինգերորդ` «Անգղների խրախճանքը» և «Պար վիշապների հետ» գրքերի ինտերակտիվ տարբերակներն ակնկալվում են 2017 փետրվարին և մարտին համապատասխանաբար: «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանը մեկնարկում է հեռուստատեսությունում 2017-ի ամռանը: Այն կրճատվել է և բաղկացած կլինի 7 սերիայից 10-ի փոխարեն: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |