Ուրիխանյանը, հնարավոր է, հրաժարվի «Ալյանսի» նախագահի պաշտոնից և վայր դնի իր մանդատը![]() 1 հոկտեմբերի 2016 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների այն հրապարակումները, որ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին, համապատասխանում են իրականությանը: Այս մասին հայտնել է «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը, գրում է Tert.am-ը: Ավելին, ըստ նրա, քննարկվել է նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը: «Այո, նման բան քննարկվել է և ոչ միայն այդ հարցը, քննարկվել է նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը»,-ասել է Վարդան Քոչարյանը: Հայկական ԶԼՄ-ները գրում էին, որ «Ալյանս» կուսակցության վարչության ընդլայնված նիստի ժամանակ, կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին: Դա կարող է տեղի ունենալ գալիք ԱԺ քառօրյա նիստի ժամանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |