Ոստիկանություն. 53 նյութ է նախապատրաստվում ընտրախախտումների վերաբերյալ![]() 2 հոկտեմբերի 2016 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝ քարոզչության ընթացքում՝ 5, քվեարկության օրը՝ 48, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Շիրակի մարզում՝ 6, Լոռու մարզում՝ 20, Գեղարքունիքի մարզում՝ 8, Վայոց ձորի մարզում՝ 1, Սյունիքի մարզում՝ 0, Կոտայքի մարզում՝ 18 հաղորդում է ստացվել: Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ: Հայաստանում տեղի ունեցող քվեարկության գործընթացի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են առերևույթ խախտուների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ, մասնավորապես՝ Սևանի 23/01, Գառնիի 27/1, Գյումրու 35/1, Աշոցքի 33/01, Վանաձորի 30/39 ընտրատեղամասում և այլն: 18:30 դրությամբ, Transparency International «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 160 խախտում է գրանցել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |