Ընդդիմադիրների ներկայացուցիչներ. Վանաձորում ահազանգերը հիմնականում ընտրակաշառքների մասին են![]() 2 հոկտեմբերի 2016 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Վանաձորում ՏԻՄ ընտրությունների հիմնական խախտումը քվեաթերթիկները նկարելն էր, իսկ հիմնական ահազանգերը վերաբերում էին ընտրակաշառքին: Այս մասին հայտնել են Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ընդդիմադիր թեկնածուների շտաբերի ներկայացուցիչները համատեղ ասուլիսի ժամանակ: Tert.am-ը գրում է, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Էդգար Ոսկանյանն ասել է, թե իրենց շտաբը ֆիքսել է բազմաթիվ ընտրախախտումներ, տեղամասերի դիմաց եղել են բազմաթիվ կուտակումներ, միջադեպեր են գրանցվել մի քանի տեղամասերում, որոնք ճշտվում են: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աստղիկ Ավետիքյանն էլ նշել է, որ իրենք ևս խախտումներ են արձանագրել: Ըստ նրա՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ստացել են ահազանգ 30/17 տեղամասից, որտեղ, Ավետիքյանի խոսքով, ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը գլխավորող Հրանտ Մարգարյանը, որն այցելել է տեղամաս, դուրս է եկել հանձնաժողովի անդամներից մի քանիսի հետ, ապա, նրա գնալուց հետո նույն տեղամասում հայտնաբերվել է դատարկ քվեաթերթիկ: 30/15 տեղամասում, Ավետիքյանի խոսքով, գրանցվել է ռուսական անձնագրով քվեարկություն, ինչից հետո իրավաբանը բացատրել է հանձնաժողովին, որ դա օրենքի կոպիտ խախտում է, բայց նախագահը հրաժարվել է ընդունել պատճառաբանությունը: «Նախագահն ասել է, որ դա թույլատրելի է, բայց, կարծես, ամեն դեպքում արձանագրություն կազմվել է»,- նշել է նա: Հարցին՝ ստացե՞լ եք ահազանգեր ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, Աստղիկ Ավետիքյանը դրական է պատասխանել: Ճշտմանը՝ ո՞ւմ կողմից է բաժանվել, ՀՀԿ-ի՞, նա պատասխանեց. «Ոչ, պատկերացրեք Դաշնակցության մասին, ԲՀԿ-ից են ասել: Քանի որ իրեղեն ապացույցներ չունենք՝ ձեռնպահ ենք մնում: Խոսակցություններ կան, զանգեր ստանում ենք»: Նա նաև ասել է, որ տեղամասերից մեկում թաց անձեռոցիկով մաքրվել է ընտրողի կնիքը: Հոկտեմբերի 2-ին՝ 08։00-ից մեկնարկել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ՀՀ 377 համայնքում, մասնավորապես` Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |