Մուկուչյան. Առաջին հայացքից արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են 2 հոկտեմբերի 2016 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզում` Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր, տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվել են, բոլոր ընտրատեղամասերը փակվել են և պատրաստվում են հաշվարկի։ Ընդհանուր առմամբ, ընտրություններ կայացել են 372 համայնքում։ Իսկ Գյումրիում և Վանաձորում կայացել են ավագանու անդամի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, թե բոլոր ահազնագերի ու խախտումների մասին տեղեկություններին արձագանքել են, փորձել են ուսումնասիրել կատարվածի հանգամանքները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մուկուչյանը առանձնացրել է մի քանի խախտում. «Գրառումներ են եղել տեղամասերի մոտ կուտակումների մասին, որոնց վերաբերյալ արձագանքը եղել է օպերատիվ և ձեռնարկվել են միջոցներ, որպեսզի վերացվեն խախտումները։ Եղել են նաև հայտարարություններ այն մասին, որ մարդիկ փորձել են քվեարկել մեկ ուրիշի փոխարեն։ Որպես կանոն, դրանք եզակի դեպքեր են եղել՝ 1- 2 դեպք, որոնք շփոթության արդյունք են եղել։ Բոլոր դեպքերում, հանձնարարականն ու օրենքի պահանջը մեկն է՝ բոլոր ընտրախախտումները գրանցվեն ընտրամատյաններում և դրանով արդեն քննությունները հետագայում կանցկացվեն»,- մեջբերում է Panorama.am-ը։ Նրա խոսքով, ընտրախախտումների հստակ տվյալների մասին կարելի է խոսել ընտրատեղամասերից գրանցամատյաններն ստանալուց հետո միայն։ «Միանշանակ կարելի է փաստել, որ թե բովանդակային առումով, թե առաջին հայացքից արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են», -ասել է Մուկուչյանը՝ պատասխանելով նախորդ ընտրությունների հետ համեմատություն անցկացնելու մասին հարցին։ ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ կեսգիշերին արդեն կստացվեն փոքր համայնքներում անցկացված ընտրությունների առաջին արդյունքները։ Հոկտեմբերի 2-ին՝ 08։00-ից մեկնարկել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ՀՀ 377 համայնքում, մասնավորապես` Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8: Կարդացեք նաև՝Ընդդիմադիր թեկնածուների շտաբերի ներկայացուցիչներ. Վանաձորում ահազանգերը հիմնականում ընտրակաշառքների մասին են Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |