Ոստիկանություն. Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ![]() 2 հոկտեմբերի 2016 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է տարբեր բնույթի 117 տեղեկատվություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով ամփոփ տեղեկատվություն ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին: Շիրակի մարզում՝ 24, Լոռու մարզում՝ 34,Գեղարքունիքի մարզում՝ 12,Վայոց ձորի ՄՎ-ում՝ 1,Սյունիքի մարզում՝ 15, Կոտայքի մարզում 31 հաղորդում է ստացվել: Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ, եզրակացությամբ անհետևանք է թողնվել 4 նյութ: Հայաստանում տեղի ունեցող քվեարկության գործընթացի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են առերևույթ խախտուների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ, մասնավորապես՝ Սևանի 23/01, Գառնիի 27/1, Գյումրու 35/1, Աշոցքի 33/01, Վանաձորի 30/39 ընտրատեղամասում և այլն: Կարդացեք նաև՝Մուկուչյան. Առաջին հայացքից արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |