ԿԸՀ. Գյումրիում քվեարկել է ընտրողների 36.59%-ը, Վանաձորում՝ 42.66%-ը![]() 2 հոկտեմբերի 2016 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 36.59%-ը կամ 46092 ընտրող՝ 125983-ից: Վանաձորում քվեարկել է 96548 ընտրողներից 41189-ը՝ քվեարկության իրավունք ունեցողների 42.66%-ը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Առաջին անգամ Գյումրիում և Վանաձորում ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով։ Քաղաքացիներն ընտրություն են կատարելու ոչ թեքաղաքական գործիչների, այլ քաղաքական ուժերի միջև: Ընտրված քաղաքական ուժն առաջիկա 5 տարով կստանձնի համայնքի ղեկավարումը: Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8: Այլ համայնքներում, 20:00 դրությամբ, քվեարկել է 378557 քաղաքացի՝ ընտրության իրավունք ունեցողների 50.87%-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |