Transparency International․ 185 ընտրախախտում է արձանագրվել՝ 22։30-ի դրությամբ 2 հոկտեմբերի 2016 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ 377 համայնքում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում և քվեների հաշվարկման ժամանակ՝ ժամը 22։30-ի դրությամբ արձանագրվել է 175 ընտրախախտում։ Մասնավորապես, գրանցվել է կողմնակի` վկայական չունեցող անձանց և (կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց) ներկայություն տեղամասում, դիտորդի (ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում) աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում, քվեարկության գատնիության խախտում, ավելի քան 15 ընտրողի միաժամանակյաներկայություն տեղամասում, Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով, ընտրողին օգնելու կարգի խախտում, տեղամասի անմատչելիություն/անհասանելիություն սայլակով տեղաշարժվողների համար։ Ինչպես նաև, դիտորդին խոչընդոտել են ընտրողների ցուցակից գրանցել հերթական համարները: Գառնիի ընտրատեղամասերից մեկում նույն անձը փորձել է 2-րդ անգամ քվեարկել, կանխվել է դիտորդի կողմից: Ընդ որում, այն անձն է, ով նախկինում առանց վկայականի ներկա էր ընտրատեղամասում: Այդպիսի՝ բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկության կամ այդպիսի փորձի դեպքեր մի քանի անգամ են գրանցվել։ Արդյունքների ամփոփման կարգի խախտման դեպքեր են նաև արձանագրվել․ օրինակ,հանձնաժողովը ցանկացել է քվեաթերթիկները հաշվարկելուց հետո ծրարները թափել, սակայն դիտորդի դիտարկումից հետո ծրարները ևս որոշել են հաշվել և փաթեթավորել։ Հոկտեմբերի 2-ին՝ 08։00-ից 20։00-ն անցկացվել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ՀՀ 377 համայնքում, մասնավորապես` Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8: Կարդացեք նաև՝ ԿԸՀ. Գյումրիում քվեարկել է ընտրողների 36.59%-ը, Վանաձորում՝ 42.66%-ը Ոստիկանություն. Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ |