Realelections. Գյումրիում 33.9%-ով առաջատարը «Բալասանյան» դաշինքն է, 2-րդը՝ ԲՀԿ-ն![]() 2 հոկտեմբերի 2016 - 22:44 AMT PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ-ի և «Քրիստոնեա-դեմոկրատներ» կուսակցության համատեղ «Բալասանյան» դաշինքը Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, հավաքում է ձայների մոտ 33.9%-ը: Այդ մասին են վկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Realelections համակարգի թարմացվող արդյունքները՝ 29858 ձայնի հաշվարկից հետո (1.503-ը՝ անվավեր): «Բալասանյան» դաշինքն ունի 9.612 ձայն, «Բարգավաճ Հայաստանը» երկրորդն է 6017 ձայնով կամ 21.2%: Երրորդը Հայկական վերածնունդն է (3.060 ձայն կամ 10.79%), չորրորդը՝ ԳԱԼԱ-ն՝ 3051 քվեով(10.76%): Համախմբումն ունի 1.739, «Գյումրեցու Ոգին»՝ 1.681 քվե: Համակարգը հաշվի է առնում 42964 մարդու քվեարկության արդյունքները: ԿԸՀ պաշտոնական տվյալներով, Գյումրիում քվեարկել է 46092 ընտրող: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |