ՀՀ պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ կրթության ոլորտի աշխատողների համագումարին![]() 3 հոկտեմբերի 2016 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են լինելու անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարները: Համագումարի շրջանակում նախատեսվում է ԱՊՀ կրթության նախարարների խորհդի նիստ, որտեղ ՀՀ ԿԳ նախարարն հանդես կգա ելույթով: Նախատեսվում է նաև Անկախ պետությունների համագործակցության կրթական ձեռքբերումների ցուցահանդես, ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների պարգևատրում: Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրի ներքո: Համագումարի կազմակերպիչը ՌԴ կրթության և գիտության նախարությունն է: Հայաստանում 2016-ին «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցում է 33 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն hոկտեմբերի 5-ին` «Ուսուցչի օրը», հանդիսավոր արարողության ժամանակ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |