Փարիզում Քարդաշյանին մի քանի ժամ պահել են ատրճանակի փողի տակ և կողոպտել 3 հոկտեմբերի 2016 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Փարիզում անհայտները, որոնք ոստիկանության աշխատակիցների համազգեստով են եղել, ներխուժել են հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համարը և մի քանի ժամ պահել են նրան ատրճանակի փողի տակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին CNN-ի վրա հղումով: Քարդաշյանը ժամանել է Փարիզ Նորաձևության շաբաթին մասնակցելու նպատակով, նրան ուղեկցում են մայրն ու քույրերը: Ըստ Քարդաշյանի ներկայացուցչի, մոդելը չի տուժել, սակյան նա «դեռ ցնցված է»: Ավելի ուշ Reuters գործակալությունը ոստիկանությունում աղբյուրի վրա հղումով, հայտնել է, որ 5 հանցագործները առևանգել են մոդելի մի քանի միլիոն արժողությամբ թանկարժեք զարդերը: Աստղի ամուսինը` ռեփեր Քանիե Ուեսթը միջադեպի ժամանակ ելույթ է ունեցել Նյու Յորքում: Ըստ ականատեսների, համերգի ժամանակ նրան է մոտ վազել անհայտ մեկը և ինչ-որ բան շշնջացել ականջին: Ուեսթն անմիջապես հեռացել է բեմից` ասելով. «Կներեք, արտակարգ ընտանեկան հանգամանքներ են»: Քիմ Քարդաշյանը քրոջ և ընտանիքի հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Այցի շրջանակում նրանք եղան Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որտեղ հարգեցին 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը: Քիմն այդ այցը «էմոցիոներով լի» էր որակել: Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է 2015թ. Time-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |