Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Չենդուի ATP մրցաշարում 3 հոկտեմբերի 2016 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է չինական Չենդուում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարում: Եզրափակչում 20-ամյա թենիսիստը խաղացել է իսպանացի Ալբերտ Ռամոսի հետ, հայտնում է Lenta.ru-ն: Հանդիպումը շարունակվել է 2 ժամ 39 րոպե և ավարտվել է 6:7 (4:7), 7:6 (7:3), 6:3 հաշվով: Խաչանովի համար այս տիտղոսն առաջինն է կարիերայում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցումներում: Հաղթանակի համար ռուսաստանցին 250 միավոր է ստացել, ինչը թույլ է տվել նրան բարելավել դիրքը համաշխարհային վարկանիշում`զբաղեցնելով 55-րդ հորիզոնականը: Այդքան բարձր տեղ Խաչանովը մինչ այժմ չէր զբաղեցրել: Վերջին ռուսաստանցին, որը հաղթել էր ATP մրցաշարում, Միխայիլ Յուժնին էր, որը նվաճել էր տիտղոսը Վալենսիայում` 2013-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |