Վիգեն Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նոր նախարար![]() 3 հոկտեմբերի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ վերջնականապես ձևավորել ՀՀ նոր կառավարությունը: ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի փոխարեն: Վիգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում 2011-ից: 1995-1998-ը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական, ապա խորհրդական։ 2000- 2003-ը ծառայել է ՀՀ զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ է եղել։ 2003-2009-ը ՀՀ նախագահի օգնական։ 2009-2011-ը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Մովսես Հակոբյանը: Մովսես Հակոբյանը ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ է, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն էր 2015-ի հունիսից։ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Գևորգյանը: Արմեն Գևորգյանը 2016-ի հունիսի 6-ին նշանակվել էր ԱԱԽ քարտուղար: Կարդացեք նաև՝ Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է արտգործնախարար ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |