ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ հետ Սիրիայի հարցով սուր տարաձայնությունների մասին 3 հոկտեմբերի 2016 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան և Վաշինգտոնը սուր հայեցակարգային «զատման» փուլում են սիրիական կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մենք գտնվում ենք սուր հայեցակարգային տարաձայնությունների փուլում նրանց հետ, ովքեր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի նմանությամբ, փորձում են խրատական զրույցներ վարել, դրա համար հիմք չունենալով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պարադոքսը հետևյալն է` նրանք մյուսներին են մեղադրում մի բանի համար, որը նրանք չեն գործել, և միաժամանակ տառապում են այն նպատակներին հասնելու անհնարինությունից, որոնք, ի վերջո, հավասար են այլ մարդկանց ողբերգությունների բազմապատկմանը»,-ասել է Ռյաբկովը` պատասխանելով Սիրիայի հարցում ՌԴ և ԱՄՆ համագործակցության մասին հարցին: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ սիրիական կարգավորման շուրջ բանավեճի դադարեցման շեմին է: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել էր, որ Հալեպի գրոհը Սիրիայում զինված հակամարտության հետագա խորացման պատճառ կդառնա: Սեպտեմբերի 19-ից Սիրիայում ավարտվեց հրադադարի ժամկետը: Ռուսական կողմը նշել է, որ այն կատարվում էր միայն Դամասկոսի կողմից, իսկ ընդդիմությունն ու տարբեր ահաբեկչական խմբավորումները օգտագործեցին այն ուժերի վերախմբավորման համար: Ընդ որում, Մոսկվան շեշտում է, որ ԱՄՆ-ն մինչ օրս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ըստ որի ընդդիմությունը պետք է զատվեր ահաբեկչական խմբավորումներից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |