ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԵՑՆԵԼ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ25 հոկտեմբերի 2002 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի թատերական կենտրոնում պատանդներ վերցրած ահաբեկիչների գործողությունները կարող են այնտեղ հանգեցնել ագրեսիայի կովկասցիների նկատմամբ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարեց Մոսկվայի հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը: Համաձայն ակումբի «թեժ գծի» տվյալների, արդեն երեկ երկու հարձակում է տեղի ունեցել կովկասցիների վրա: Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող հայերի մոտ շատ խնդիրներ են առաջացել անձնագրային վերահսկողության ուժեղացման արդյունքում: Հոկտեմբերի 24-ին երեք ժամվա ընթացքում նրանցից ավելի քան 60 բողոք է ստացվել, ինչը սովորաբար լինում է մեկ շաբաթում: Տվյալ դեպքում հայերին հիմնականում անհրաժեշտ է լինում իրավաբանական եւ հոգեբանական օգնություն, սակայն Սմբատ Կարախանյանը մտահոգություն հայտնեց, որ շուտով կարող են ահազանգեր ստացվել բռնության ենթարկված հայրենակիցներից: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |