Ղարաբաղ փախչած եւ հայրենիքին վերադարձված ադրբեջանցի զինվորը 11 տարվա ազատազրկման է դատապարտել16 մայիսի 2007 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ջամայի Ռամազանովի նախագահությամբ ծանր հանցագործությունների հարցով զինվորական դատարանում ավարտվել է Ադրբեջանի Ազգային բանակի զինվոր Վուսալ Ղարաջաեւի նկատմամբ քրեական գործի գործընթացը: Ինչպես հայտնել են դատարանում, մեղադրյալը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Մայիսի 14-ին կայացած նիստի ժամանակ պետական մեղադրողը զինվորի համար 13 տարվա ազատազրկում էր պահանջում` խիստ ռեժիմով, հայտնում է Թրենդը: Ծանր հանցագործությունների հարցով վարչությունում Ղարաջաեւի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 274 (հայրենիքի դավաճանություն) եւ 338.1 հոդվածներով (պահակափոխի կանոնների խախտում):Վուսալ Ղարաջաեւը անցել է ղարաբաղյան կողմ եւ զենքի ձեռքին ձերբակալվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից 2006 թվականի դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա` Աղդամի ուղղությամբ: Ընդունած միջազգային պարտավորություններին համապատասխան ԼՂՀ իշխանությունները ժամանակին տեղյակ են պահել Լեռնային Ղարաբաղում հավատարմագրված ԵԱՀԿ-ի եւ ՄԿԽԿ-ի գրասենյակներին: Դեկտեմբերի 23-ին Վուսալ Ղարաջաեւը հանձնվել է ադրբեջանական կողմին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |