Nokia-ն կվերսկսի սմարթֆոնների թողարկումը 3 հոկտեմբերի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ֆիննական Nokia ընկերությունը պատրաստվում է մի քանի Android-սմարթֆոն թողարկել, որոնցից մեկը «երևացել է» Geekbench-ի արտադրողականության թեստում: Nokia D1C-ը թույլ բնութագրերով շարքի բյուջետային սարք կլինի: Ըստ Geekbench-ի տվյալների բազայի, D1C-ը կունենա 8-միջուկանի 64-բիթային Qualcomm Snapdragon 430 պրոցեսոր 1,4 ԳՀց տակտային հաճախականությամբ: Այն նաև հագեցած է 3 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Սակայն էկրանի անկյունագծի, թողունակության և տեսախցիկների մասին տեղեկություններ այժմ չկան: Նշվում է, որ սմարթֆոնն աշխատելու է Android 7.0 Nougat հիման վրա: Բացի D1C-ից, Nokia-ն կներկայացնի ևս 3 կամ 4 սարք, այդ թվում ոչ միայն սմարթֆոններ, այլ նաև պլանշետներ: Դեվայսները պետք է ներկայացվեն մինչև 2016-ի ավարտը, երբ սպառվում է Nokia-ի և Microsoft-ի միջև համաձայնության ժամկետը: Microsoft-ը գնել է Nokia-ի բջջային բիզնեսը 2014-ին, սակայն շուտով ֆիննական բրենդն անհետացավ ընկերության սմարթֆոններից` զիջելով տեղը Lumia անվանը: 2016-ի մայիսին Nokia-ն համաձայնագիր է կնքել HMD Global Oy-ի հետ, որը կարտադրի ընկերության սարքերn առաջիկա 10 տարում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |