Նախարար. Մենաշնորհների դեմ պայքարը կլինի նոր կառավարության օրակարգում![]() 3 հոկտեմբերի 2016 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Մենաշնորհների դեմ պայքարը նոր կառավարութան օրակարգում է: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարար Սուրեն Կարայանը: «Դա միշտ ակտուալ է, սակայն ես կանդրադառնամ այդ թեմային մեկ ամսից, երբ նոր կառավարությունը ներկայացնի իր մոտեցումներն ու լուծումները»,-ասել է Կարայանը: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե նա եղել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեղակալը, որի անունը կապում են մենաշնորհների հետ` Կարայանը նշել է, որ եղել է ֆինանսների փոխնախարարը, ոչ թե Գագիկ Խաչատրյանի: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ տնտեսությունը վերականգնվելու շանս չունի առանց ստվերային հատվածի կրճատման: Ըստ նրա, փոփոխությունները հարկային օրենսդրությունում կամ այլ ոլորտներում չեն կարող լիովին վերականգնել տնտեսությունը և ապահովել նրա զարգացումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |