Արթուր Բաղդասարյանը մտադիր է մասնակցել նախագահական ընտրարշավին

PanARMENIAN.Net - «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր թեկնածությունն է դնելու 2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտնել է ինքը` Ա. Բաղդասարյանը: Նրա խոսքերով, այդ մասին որոշումն ընդունվել է Կուսակցության խորհրդի նիստին դեռ մինչեւ խորհրդարանական ընտրությունները:



ՕԵ կուսակցությունը Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրություններին անցել է ՀՀ ԱԺ, հավաքելով 7,04 ձայն` հավաքելով մոտ 100 հազար ձայն: Երրորդ գումարման խորհրդարանում Բաղդասարյանը եղել է խոսնակ, ապա ստիպված լքել է իր պաշտոնը: ՕԵ կուսակցությունը մտնում էր իշխանամետ կոալիցիայի մեջ` Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ Դաշնակցության հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---