ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված որոշակի վերլուծություններ է արել![]() 3 հոկտեմբերի 2016 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին ՀՀ մի շարք մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված ԲՀԿ-ում որոշակի վերլուծություններ արել են: Այդ մասին հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, հայտնում է ArmLur-ը: «Հստակ ընտրատեղամասեր կան, որտեղ բողոքարկելու ենք, քանի որ ներքին համոզմունք ունենք, որ այն ընտրախախտումները որոնք, որ արձանագրվել են ընտրատեղամասերում, էական փոփոխություններ են մտցնելու»,-ասել է նա: Էնֆիաջյանի դիտարկմամբ՝ բոլոր ընտրախախտումները լուրջ փոփոխությունների առիթ են տալիս: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները սեպտեմբերի 18-ին դիտարկված 56 տեղամասում արձանագրել են մոտ 150, իսկ հոկտեմբերի 2-ին դիտարկված 122 տեղամասերում՝ մոտ 190 ընտրախախտում: Հոկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն Գյումրիում «Բալասանյան» դաշինքը առջևում է՝ ստանալով 14987 քվե կամ 34.7%։ 2-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ 9344 քվե կամ 21.6%, 3-րդում՝ «Հայկական Վերածնունդ»-ը՝ 4578 քվե կամ 10.6%: ԳԱԼԱ-ն ստացել է 4517 քվե կամ 10.45%, «Գյումրեցու ոգին»՝ 2475 քվե, Համախմբումը՝ 2469 քվե, ՀՅԴ-ն՝ 2313 քվե, «Ալյանս»-ը՝ 774 քվե, Գործարար կուսակցությունը՝ 556 քվե, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 638 քվե, ՀԱԿ-ը՝ 471 քվե: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |