Մարուքյանը «Հայկական վերածնունդին» ու ԲՀԿ-ին առաջարկում է միասին ձևավորել իշխանությունը Վանաձորում![]() 3 հոկտեմբերի 2016 - 17:22 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես առաջարկում է «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միավորվել և միասին ձևավորել տեղական իշխանություն Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնում: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողներին ասել է «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը միասին ունեն 15 մանդատ, որով հնարավոր չէ ընտրել Վանաձորի քաղաքապետին։ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին ունեն 18 մանդատ։ Եվ մենք երեքով կարող ենք Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ։ Մենք կարող ենք այդ կոալիցիայի արդյունքում ընտրել քաղաքապետ, ձևավորել տեղական իշխանություն և սկսել մեր ծրագրերի իրագործումը»,- ասել է Մարուքյանը, մեջբերում է Civilnet.am-ը։ Նրա խոսքով՝ սա շատ կարևոր և ռեալ հնարավորություն է։ Վանաձորում քաղաքային իշխանությունների ընտրությունները կայացել են հոկտեմբերի 2-ին։ Այստեղ մրցում էր 8 կուսակցություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրել է ՀՀԿ-ն՝ ստանալով 14 889 ձայն (37.6%): Երկրորդ տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ 10 899 ձայնով (27.5%), երրորդում՝ «Հայկական վերածնունդը»՝ 5286 ձայնով (13.34%): Չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 2872 ձայնով (7.25%): Նրան հաջորդում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2522 ձայնով (6.36%)։ Անցողիկ վեց տոկոս շեմը չեն հաղթահարել «Քաղաքացիական պայմանագիրը», որը ստացել է 1617 ձայն (4.08%), «Համախմբումը»՝ 984 ձայն (2.48%), Հայ ազգային կոնգրեսը՝ 551 ձայն (1.39%)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |