ՀՀ-ին նվիրված ներդրումային համաժողով կկայանա Նյու Յորքում. Կներկայացվի 8 ներդրումային ուղղություն![]() 3 հոկտեմբերի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հովանվորությամբ` հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի կունենա ներդրումային համաժողով: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ: «Նախատեսվում է, որ համաժողովը կդառնա ամենամեծածավալ միջոցառումը: Կներկայացվի 8 ներդրումային ուղղություն, այդ թվում` զբոսաշրջության ոլորտը», - ասել է Մելքոնյանը: Մասնավորապես, ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արեգակնային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հեռանկարները ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նյու Յորքում նախատեսվում է լայնածավալ միջոցառում անցկացնել, որին կներկայացվի հանրապետության ներդրումային գրավչությունը, ինչպես նաև նրա մրցակցային առավելությունները: Նման ներդրումային համաժողովը կարող է օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման հարթակ դառնալ, ինչի հետ կապված պետք է առավելագույն ջանք գործադրել` Հայաստանի ներուժը ներկայացնելու համար: Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա կլինեն առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt և մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ: Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչեանը նշել էր, որ Հայաստանի տնտեսության մեջ արտերկրյա ներդրումների չափը զգալի նվազել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Եվրամիության հետ տնտեսական համագործակցության խորացման փոխարեն նախընտրեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵՏՄ-ին. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |