Թուրքիան չի մասնակցելու «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին՝ Ցեղասպանությանը նվիրված համերգի պատճառով![]() 3 հոկտեմբերի 2016 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կասեցրել է մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին: Ըստ թուրքական Haberturk թերթի կայքի` պատճառը «Ստեղծագործ Եվրոպա»-ի՝ Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին ցույց տված 200 մլն եվրոյի աջակցությունն է: «Ստեղծագործ Եվրոպա»-ն 1 լրդ 460 մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որը աջակցում է Եվրոպայում 2014-2020 թթ-ին իրականացվող մշակութային ձեռնարկներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար: Նշվում է, որ ծրագրին Թուրքիայի հատկացումը 2015 թվականի համար կազմել է 2 մլն 390.000 եվրո: Ապրիլ ամսին սկանդալ էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիան պահանջել էր դադարեցնել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբին տրվող աջակցությունը, քանի որ նվագախումբը մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» երաժշտական նախագծին: Անկարան պահանջել էր նաև Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքից հեռացնել նախագծի մասին տեղեկությունը, գրում է Ermenihaber.am-ը: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր ղեկավար Մարկուս Ռինդտը թեմայի վերաբերյալ տարածած հաղորդակցության մեջ նշել էր, որ հիշատակի միջոցառման խափանմանն ուղղված այդ նախաձեռնությունը «բռնություն է խոսքի ազատության դեմ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |