ԵԽ-ում Թուրքիայի վերաբերյալ որոշում է կայացվել՝ երկրում արտակարգ դրության շուրջ![]() 3 հոկտեմբերի 2016 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդում (ԵԽ) բարձրացվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների հարցը: ԵԽ-ն այսուհետև լրջորեն կհետևի այդ ոլորտներին: Որոշում է կայացվել հատուկ ուսումնասիրություն անցկացնել՝ պարզելու, թե Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության և իրավական ուժ ունեցող որոշումները ինչ չափով են համապատասխանում եվրոպական իրավական նորմերին, թուրքական Hürriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: ԵԽ վերահսիչ հանձնաժողովը վերոնշյալ երկու խնդիրների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվություն է խնդրել: Նշվում է, որ հանձնաժողովի այս քայլը մեծ չափով պայմանավորված է նաև արտակարգ դրության և օրենքի ուժ ունեցող որոշումների վերաբերյալ տարբեր աղբյուրներից ստացված բազմաթիվ քննադատություններով ու բողոքներով: Վերոհիշյալ հանձնաժողովը հետևում է Թուրքիայի՝ ԵԽ անդամակցությունից բխող պարտավորությունների կատարմանը և հաջորդ տարի պետք է հրապարակի Թուրքիայի մասին տարեկան զեկույցը: Խնդրի շուրջ Թուրքիային ուղղված առաջին զգուշացումը ստացվել էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսից: Նա քննադատել էր Թուրքիայում հրապարակված առաջին օրենքի ուժ ունեցող որոշման լայնածավալությունը և հիշեցրել, որ Թուրքիայի դեմ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված: Վենետիկի հանձնաժողովը Եվրախորհրդի մարմիններից մեկն է: Այն կազմված է ԵԽ անդամ 47 երկրներից և Եվրապայից բացի 14 այլ երկրներ (այդ թվում նաև՝ ԱՄՆ-ը) ներկայացնող իրավաբաններից: Հանձնաժողովի կենտրոնը Ստրասբուրգն է, այն հայտնի է որպես սահմանադրական հարցերով Եվրոպայի խորհրդատվական կառույց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |