ՀՀ-ում գործազրկության մակարդակն աճել է![]() 4 հոկտեմբերի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - 2016-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը հասել է 18.4%-ի: Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ 2016-ի առաջին եռամսյակում այն կազմում էր 18.2%, իսկ 2015-ի 4-րդ եռամսյակում՝ 19.6%: Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը երկրորդ եռամսյակում նախորդի համեմատ ավելացել է 0,67%՝ կազմելով 1.231 մլն մարդ: Ընդ որում զբաղված են մոտ 1 մլն մարդ, իսկ գործազուրկ՝226.6 հազարը: ՀՀ-ի աշխատանքային ռեսուրսը ևս կրճատվել է 2.3%-ով՝ կազմելով 2.019 մլն մարդ: Գործազրկության աճն ուղեկցվել է արտերկրից ստացվող դրամական փոխանցումների կրճատմամբ, ինչն անդրադարձել է տնային տնտեսությունների եկամուտների մակարդակի վրա: Կարդացեք նաև՝ Հայաստան եկող տրանսֆերտների ծավալը շարունակում է կրճատվել Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |