Բաքուն Իսրայելից կգնի «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը 4 հոկտեմբերի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը մտադիր է Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգ վաճառել, հայտնում է ադրբեջանական 1news.az-ը երկրի խորհրդարանի պատգամավոր Եվդու Աբրամովի վրա հղումով: «Այդ զինատեսակն արդեն պատրաստ է առաքման»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, առաջիկայում ադրբեջանական բանակը կհամալրվի հեռահար գործողության նորագույն ռազմավարական զինատեսակներով: «Երկաթե գմբեթ» համակարգը նախատեսված է 4-70 կմ հեռահարության չկառավարվող տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար: Յուրաքանչյուր համակարգ կարող է պաշտպանել 150 քկմ տարածք: Համակարգը մշակել է իսրայելյան Rafael ընկերությունը: ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են ՀՀ ԶՈւ նոր զինատեսակները: ՀՀ Զինված ուժերին է մատակարարվել «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ: Կարդացեք նաև՝ Փորձագետը՝ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ»-ի վաճառքի լուրի մասին. Քիչ հավանական է տեխնոլոգիական գաղտնիքի տարածումը Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |