ԶԼՄ-ներ. Գերմանիան իսլամի ազատականացման ծրագիր կմշակի

ԶԼՄ-ներ. Գերմանիան իսլամի ազատականացման ծրագիր կմշակի

PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը մինչ 2017-ի առաջին կիսամյակի ավարտը կմշակի իսլամը գերմանական ազատական արժեքներին ադապտացնելու նախագիծ, գրում է «Իզվեստիան» Գերմանիայի Քրիստոնյա դեմոկրատական միությունում աղբյուրի վրա հղումով:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ «իսլամը հատուկ է Գերմանիային»` չհստակեցնելով, թե իսլամի հատկապես որ ձևի մասին է խոսքը: Այդ արտահայտության համար Մերկելը խիստ քննադատության ենթարկվեց: Կանցլերի մերձավոր կողմնակից, ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Welt am Sonntag-ում հրապարակված հոդվածում սատարել է «գերմանական իսլամ» արտահայտությանը` նշելով, որ «այդպես են բնութագրում իրենց գերմանաբնակ մահմեդականները` Գերմանիայի ազատ ու հանդուրժող կարգերի ոգով»:

«Գերմանական իսլամը» Գերմանիայի կառավարության առավել լայնածավալ ու հավակնոտ նախագիծն է վերջին տասնամյակների ընթացքում: Ծրագիրն ինտեգրացիոն է, որով զբաղվելու է միանգամից մի քանի նախարարություն ու գերատեսչություն: Կենտրոնական դիրքը ՆԳՆ-ինը կլինի:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---