ՀՀ պետպարտքը մեկ ամսում ավելացել է 1.8%-ով՝ հասնելով $5.484 մլրդ-ի![]() 4 հոկտեմբերի 2016 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2016-ի օգոստոսի դրությամբ հասել է $5.484 մլրդ-ի՝ մեկ ամսում ավելանալով $100.6 մլն-ով կամ 1.8%-ով: Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ տարեսկզբից պետպարտքն ավելացել է $407.1 մլն-ով կամ 7.4%-ով: ԱՎԾ տվյալների համաձայն, 2016-ի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է $4.541 մլրդ՝ տարեսկզբից ավելանալով մոտ $225.6 մլն-ով կամ 5.2%-ով: Մեկ ամսվա կտրվածքով ցուցանիշն աճել է $48.8 մլն-ով կամ 1%-ով: ՀՀ ներքին պարտքը հաշվետու ժամանակահատվածում հասել է մոտ $943 մլն-ի՝ տարեսկզբից ավելանալով $181.5 մլն-ով կամ 23%-ով: Մեկ ամսվա կտրվածքով ներքին պարտքն ավելացել է $51.83 մլն-ով կամ 5.8%-ով: Սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ 2016 թվականի վերջին ՀՀ պետպարտքը կարող է հասնել ՀՆԱ 54,4%-ին: Նա հավելել է, որ 2 տարի առաջ ցուցանիշը կազմել է ընդամենը 43,7%: Կարդացեք նաև՝ ՀՀ-ում գործազրկության մակարդակն աճել է Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |