Զեկույց. ՀՀ-ն առողջապահության ցուցանիշով առաջ է անցնում ՌԴ-ից, Վրաստանից ու Ադրբեջանից 4 հոկտեմբերի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը առողջապահության ցուցանիշով աշխարհի 138 երկրի ցանկում զբաղեցնում է 69-րդ հորիզոնականը՝ առավելագույն 7 բալից հավաքելով 6.5: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index),որում այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցնում Վրաստանից (73-րդ հորիզոնական), ՌԴ-ից (82-րդ հորիզոնական), Ադրբեջանից (95-րդ հորիզոնական), սակայն զիջում է Թուրքիային (58-րդ հորիզոնական) և Իրանին (63-րդ հորիզոնական): Մանկական մահացության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը, կյանքի միջին տևողությամբ՝ 68-րդ: Ըստ վարկանիշային աղյուսակի, ամենաառողջը Ճապոնիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լյուքսեմբուրգի և Իսլանդիայի բնակիչներն են. այս երկրները հավաքել են առավելագույն 7 միավոր: Սանդղակի վերջին հորիզոնականներում են Կոնգոն (2.7 միավոր), Սիեռա Լիոնեն (3.2 միավոր) ու Մոզամբիկը (3.4 միավոր): Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում է: Կարդացեք նաև՝ Զեկույց. Հայաստանի ճանապարհներն ամենավատն են տարածաշրջանում Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |