ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ ընդունել է Հարկային նոր օրենսգիրքը![]() 4 հոկտեմբերի 2016 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 78 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությունից առաջ վարման կարգով ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե նոր օրենսգիրքը չի համապատասխանում ՀՀ տնտեսության զարգացման պահանջներին, քանի որ այս նախագծում հակասահմանադրական դրույթներ կան, գրում է Tert.am-ը: Նա պնդել է, թե կաթոլիկ եկեղեցին հարկվում է, իսկ առաքելականը՝ ոչ: Երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Բագրատյանն առաջարկում էր հարկել առաքելական եկեղեցին: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ «տաս էջանոց առաջարկությունների մեծ մասը մերժվել է»: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի որակմամբ՝ այս նախագիծը «նահանջ է փոքր ու միջին բիզնեսի համար»: «ԲՀԿ կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը»,-ասել է նա: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկել է հետաձգել քվեարկությունը՝ ասելով, որ այս նախագիծն ավելացնում է հարկատուների բեռը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ դժգոհել է, որ իրենց փորձագետները հրավիրված չեն եղել քննարկումներին: Զուրաբյանին հակադարձել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Պարոն Սահակյան, ես էլ բողոք ունեմ ձեզանից ու ԱԺ աշխատակազմից, ինչի՞ ինձ հրավիրատոմս չեք տվել»,-ասել է նա՝ հավելելով, որ հանձնաժողովում 25 քննարկում է եղել: Հարկային նոր օրենսգրքով եկամտահարկի սանդղակն էապես վերանայվել է: Առաջարկվում է 120.000-150.000 դրամ աշխատավարձի դեպքում կիրառել 23% դրույքաչափ, 150.000-ից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 28%, իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում պահպանվելու է գործող դրույքաչափը՝ 36%: Շրջանառության հարկի հարկման շեմը նախկին 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի 58. 35 մլն դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |