Մոտ 140 մլն դրամի ապրանք է ներմուծվել՝ բազմաթիվ խախտումներով![]() 4 հոկտեմբերի 2016 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանց փաստաթղթային ձևակերպման և մի շարք այլ խախտումներով ապրանքների իրացման դեպք: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 12-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արաբկիրի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «ՄԻՌՈՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն 2016-ի ապրիլ-հուլիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունում գործող մեկ մատակարարից ներմուծել է մոտ 140 միլիոն դրամ ինվոյսային արժեքով տարբեր ապրանքներ՝ հագուստ, ավտոպահեստամասեր, ձեթ: Ներկրված ապրանքների ամբողջ խմբաքանակն, առանց փաստաթղթային ձևակերպման, իրացվել է տարբեր ֆիզիկական անձանց և տնտեսվարողների կողմից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չունի առևտրային ու պահեստային տարածքներ, ապրանքանյութական արժեքների մնացորդ և ներմուծված ապրանքների իրացմանը վերաբերող հարկային հաշիվներ, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Բացի այդ, «ՀՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվառման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում ընկերությունը չի ներկայացրել ներմուծման հարկային հայտարարագիր և պետբյուջե որևէ վճարում չի կատարել: ՊԵԿ տեղեկատվական բազայի տվյալների համաձայն՝ ընկերությունը ցույց է տվել ընդամենը 11.4 մլն դրամի իրացման շրջանառություն, սակայն պետբյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար չի առաջացրել` ցույց տալով մոտ 60.000 դրամ հաշվանցման ենթակա գումար: Ընկերության կողմից ներկրված որոշ ապրանքատեսակներ ենթակա են եղել դրոշմապիտակավորման, սակայն ընկերությունը դրոշմապիտակների ստացման հայտ չի ներկայացրել և չի ստացել: Խախտման վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն: Կարդացեք նաև՝Մոտ 350 մլն դրամի վնաս է պատճառվել պետությանը. Նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |