Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք է բացահայտվել![]() 4 հոկտեմբերի 2016 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները բացահայտել են մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք: Իրավախախտման դեպքերի զգալի մասը բացահայտվել է Բագրատաշենի մաքսակետում` շուրջ 80 դեպք, իսկ թմրամիջոցի անօրինական տեղափոխման ակտիվ գոտի է եղել հայ-իրանական սահմանը` Մեղրիի մաքսակետը: Մաքսանենգները թմրանյութերի ապօրինի ներկրման և արտահանման նպատակով պարբերաբար օգտագործել են նաև փոստային առաքանիների ուղին, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ապօրինի ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներկրել նաև մեծ քանակությամբ դեղորայք, տարբեր տեսակի թմրանյութեր, հեռախոսներ, համակարգիչներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, տնտեսական ապրանքներ, զարդեր, սննդամթերք և այլն: Արձանագրվել են ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր: Կարդացեք նաև՝ Մոտ 140 մլն դրամի ապրանք է ներմուծվել՝ բազմաթիվ խախտումներով ՊԵԿ. Կանխվել է մոտ 100 կգ դեղորայքի և 4000 հաբի տեղափոխումը Հայաստան Մաքսանենգության 30 դեպք է բացահայտվել. Թմրանյութ խաղալիքներում, բջջային հեռախոսներ և պլանշետներ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |