Արամյան. 2017-ին կենսաթոշակներն ու նպաստները չեն բարձրանա![]() 4 հոկտեմբերի 2016 - 16:05 AMT PanARMENIAN.Net - 2017-ի ՀՀ պետական բյուջեով կենսաթոշակների ու նպաստների բարձրացում չի նախատեսվում: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Շատ դժվար է թոշակառուի աչքերին նայել ու ասել, որ մենք խնդիրներ ունենք բյուջեի հետ, բայց, մյուս կողմից, որպես տնտեսագետ և որպես ֆինանսիստ, կարծում եմ, որ ճիշտ չէ՝ պարտք վերցնենք և թոշակն ու նպաստը բարձրացնենք: Ավելի ճիշտ կլինի, որ տնտեսական աճին հիմնականում ձեռնամուխ լինենք, դրանից հետո ադեկվատ կբարձրացնենք թոշակները և նպաստները»,- պարզաբանել է Արամյանը, մեջբերում է Panorama.am-ը: Հոկտեմբերի 4-ին հրավիրած առաջին ասուլիսի ժամանակ Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով տնտեսական իրավիճակը, ըստ որի՝ 2014-ին և 2015-ին Հայաստան եկած տրանսֆերտները մոտ $700 մլն-ի չափով կրճատվել են՝ ասել է, որ եթե ՀՀ պետպարքը չաճեր, կունենայինք փոխարժեքի կտրուկ արժեզրկում և տնտեսական աճի ցածր տեմպ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |