Մեյը խոստանում է Brexit-ի հստակ ժամկետներ սահմանել 4 հոկտեմբերի 2016 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարևորել է հստակ ժամանակացույցի առկայությունը ԵՄ-ից դուրս գալու գործընթացի համար, ինչը թույլ կտա թեթևացնել Brexit-ի հետևանքները բիզնեսի ու Մեծ Բրիտանիայի հպատակների համար: «Բիզնեսն ու մարդիկ Բրիտանիայում առավել որոշակիություն են ցանկանում տեսնել` իամանալ, երբ են սահմանվելու ժամկետները: Ես ցանկանում եմ մարդկանց վստահություն ներշնչել, ինչը թույլ կտա մեղմացնել այդ գործընթացը, երբ մենք կսկսենք բանակցությունները»,-հայտարարել է Մեյը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Վարչապետը նաև հայտարարել է, որ մտադիր է պահպանել «հատուկ հարաբերություններն» ԱՄՆ հետ: Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումն ըստ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի ներկայացնել 2017-ի հունվարին կամ փետրվարին: Այդ մասին հայտարարել էր Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վրա հղումով: Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |