«Գրինփիսի» նախաձեռնությամբ բիբլիական Արարատի վրա կտեղադրվի Նոյյան տապանի մանրակերտը17 մայիսի 2007 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Գրինփիսի» ակտիվիստները բիբլիական Արարատի վրա սկսել են կառուցել Նոյյան տապանի մանրակերտը: Ըստ «Գրինփիսի» կայքում տեղադրված հաղորդագրության, Նոյյան տապանը կտեղակայվի ծովի մակարդակից 2,500 մետր բարձրության վրա (Արարատ լեռան բարձրությունը 5 137 մետր է): Տապանի մանրակերտը, որի չափսերը 10x4x4-է, կոչված է դառնալ հույսի խորհրդանիշ եւ կոչ է, ուղղված աշխարհի առաջնորդներին` շտապ միջոցներ ձեռնարկել խուսափելու համար համաշխարհային ջերմացումից եւ կլիմայի աղետալի փոփոխություններից: 40 ձիերի քարավանը շինանյութը հասցրել է շինարարության վայր: Հաջորդ օրերին 20 թուրք եւ գերմանացի ատաղձագործներ կավարտեն նավի մանրակերտի շինարարությունը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 31-ին: Բացումից մեկ օր առաջ կազմակերպության ակտիվիստները կբարձրանան Արարատի գագաթը եւ կոչ կանեն բոլոր ազգերի առաջնորդներին կյանքի կոչել մոլորակի կլիմայի պաշտպանության գործը: Աստվածաշնչի համաձայն հենց Արարատ լեռան վրա է կանգ առել Նոյյան տապանը Համաշխարհային ջրհեղեղից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |