Փորձագետը՝ Ադրբեջանին «Երկաթե գմբեթ»-ի վաճառքի լուրի մասին. Քիչ հավանական է տեխնոլոգիական գաղտնիքի տարածումը![]() 4 հոկտեմբերի 2016 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի կողմից Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգի վաճառքը քիչ հավանական է: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական 1news.az-ը՝ երկրի խորհրդարանի պատգամավոր Եվդու Աբրամովի վրա հղումով հայտնել է, որ Իսրայելը մտադիր է Ադրբեջանին հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգ վաճառել: «Խիստ կասկածանքով եմ վերաբերվում այդ թեմային: Համոզված չեմ, որ Իսրայելի՝ «Երկաթե գմբեթ» համակարգի ստեղծման գործում ԱՄՆ գործընկերները թույլ կտան, որպեսզի այդ զենքը հասանելի դառնա Ադրբեջանին. զենքը տեխնոլոգիական գաղտնիք է իրենից ներկայացնում, իսկ կա հավանականություն, որ Ադրբեջանի միջոցով այդ գաղտնի տեղեկատվությունը կհասնի Ռուսաստանին և Իրանին», - ասաց Մինասյանը: Համակարգը մշակել է իսրայելյան Rafael ընկերությունը: ԱՄՆ-ն ֆինանսական ներդրում ունի «Երկաթե գմբեթ» նախագծում: Նա ընդգծեց, որ բացի վերոնշյալից, պետք է հաշվի առնել Ադրբեջանի դեմ ուղղված զենքի մատակարարման ԱՄՆ էմբարգոյի գործոնը: Մինասյանը նաև նկատեց, որ Ադրբեջանն այժմ ֆինանսական ոչ բարենպաստ պայմաններում է գտնվում, կրճատում է ռազմական բյուջեն, և եթե նույնիսկ գներ «Երկաթե գմբեթ» համակարգը, ապա այն «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է» մոդիֆիկացիայի դեմ ոչ արդյունավետ կլիներ. «Այդ համակարգի՝ «Իսկանդեր»-ի դեմ էֆեկտիվության փորձարկում չի եղել, կասկածելի է: «Իսկանդեր»-ի հեռահարությունը շատ ավելի մեծ է»: «Երկաթե գմբեթ» համակարգը նախատեսված է 4-70 կմ հեռահարության չկառավարվող տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար: Յուրաքանչյուր համակարգ կարող է պաշտպանել 150 քկմ տարածք: ՀՀ Զինված ուժերին է մատակարարվել «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան՝ 300 կմ հեռահարությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |