Թբիլիսիում պայթեցրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենան 5 հոկտեմբերի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամիձեի մեքենան պայթեցնելու և պատգամավորի նկատմամբ մահափորձ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՌԻԱ Նովոստի գործակալությունը հաղորդում է, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին երեկոյան՝ երկրում խորհրդարանական ընտրություններից չորս օր առաջ։ Նրա մեքենան պայթեցվել է հենց Թբիլիսիի կենտրոնում։ Պատգամավորը և նրա վարորդը պայթյունի ժամանակ եղել են մեքենայում, բայց ծանր վնասվածքներ չեն ստացել։ Փոխարենը երեք անցորդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բացի այդ, մեքենայի պայթյունի հետևանքով վնասվել է հարակից մոտ տասը մեքենա: Ներկայացնելով կատրավածը՝ պատգամավոր Թարգամիձեն նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել հեռակարավարման վահանակի միջոցով, որը կառավարվել է իրենց հետևող մեքենայի միջից։ Թարգամիձեն կարծիք է հայտնել, որ պայթյունի հեղինակները կարող է բարձրաստիճան չինովնիկներ են իրավապահ մարմիններից, այսինքն՝ Վրաստանը կառավարող «Վրացական երազանք» իշխանական կուսակցությունից։ «Ներքին գործերի նախարարությունը քննություն է սկսել «դիտավորյալ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում» հոդվածի շրջանակում։ Մենք ամեն ինչ կանենք, որ որքան հնարավոր է շուտ բացահայտենք ճշմարտությունը։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ արդեն իրականացվում են», - հայտարարել է ՆԳՆ փոխնախարար Բեսիկ Ամիրանաշվիլին։ Իր հերթին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե պայթյունի համար պատասխանատուները պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ամբողջ խստությամբ: Վրաստանում գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ սա արդեն երկրորդ նույնաբնույթ դեպքն է. կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, Գորիի շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախկին նախարար, պատգամավորի անկախ թեկնածու Իրակլի Օկրուաշվիլիի ուղղությամբ անհայտ անձը հրազենային կրակ էր արձակել, ինչի հետևանքով վիրավորվել էին նախկին նախարարի թիկնապահը և մեկ ակտիվիստ։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները կարողացել էին անմիջապես ձերբակալել կասկածյալին։ Հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակիցներն են իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |