ՆԱՏՕ-ն չի մասնակցի ցամաքային գործողություններին Սիրիայում և Իրաքում![]() 5 հոկտեմբերի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չի մասնակցի ցամաքային գործողություններին Սիրիայում և Իրաքում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Աֆղանստանի դոնոր երկրների խորհրդաժողովում, հայտնուևմ է ՏԱՍՍ-ը: «ՆԱՏՕ-ն չի մասնակցի ցամաքային գործողություններին: Մենք աջակցում ենք իրաքյան բանակի համար սպաների պատրաստությանը և առաջիկայում AWACS (հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման) ինքնաթիռներ կուղարկենք Սիրիայում գործողության համար»,-ասել է նա: Անդրադառնալով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին` Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն այսօր առավել կարևոր է համարում աջակցությունը Քաբուլին երկրի անվտանգության ինքնուրույն ապահովման գործում, քան «դաշինքի մասնակցությունը գործողություններին»: Այժմ Աֆղանստանում տեղակայված է ՆԱՏՕ-ի ոչ ռազմական առաքելությունը, որը կոչվում է «Վճռական աջակցություն» և որի կազմում 14.000 մարդ կա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |